2016թ. ազատության ցուցանիշով ամենաշատ դիրքերը կորցրած երկիրը Թուրքիան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2017» զեկույցը, որում տեղ են գտել ժողովրդավարական ազատությունների վիճակն աշխարհի 195 երկրում նախորդ տարվա ընթացքում:

Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` նշյալ զեկույցում Թուրքիայի վերաբերյալ մասնավորապես ասվում է, որ այդ երկիրը 2016թ. տվյալներով ներառվել է ազատության տենդեցների առումով անկում գրանցած երկրների շարքում:

Զեկույցում տեղ գտած 195 երկրները բաժանված են 3 անվանակարգում: «Ազատ երկրներ» խորագրով անվանացանկում նեռավել է 87 երկիր: «Մասամբ ազատ» անվանացանկի մեջ տեղ է գտել 59 երկիր, որոնց մեջ կա նաև Թուրքիան: Իսկ վերջին «ոչ ազատ երկրների» անվանացանկում ներառվել է 49 երկիր:

Ի դեպ, «մասամբ ազատ» երկրների ցանկում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Նշվում է, որ ազատության առումով 2015թ. համեմատ ամենաշատ դիրքերը կորցրած երկիրը Թուրքիան է: Մասնավորապես Թուրքիան 15 միավոր կորցրել է և ստացել 38 միավոր 100 հնարավորից:




Լրահոս