Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված  Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նրա կինը` Անահիտ Թարխանյանը, ով այսօր մասնակցում էր Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան-Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման արարողությանը:

Լրագրողների հետ զրույցում Անահիտ Թարխանյանը նշեց, որ Անդրիաս Ղուկասյանը մասնակցելու է  «Ժառանգություն» կուսակցության ցուցակով: Հավելենք, որ  որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։




Լրահոս