
Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Ուոթֆորդ»-ի դեմ Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում:
Ըստ վիճակագրության, Մխիթարյանը 3 հարված է կատարել դարպասին, 1 հարված՝ դարպասի ուղղությամբ: Նրա 62 փոխանցումներից 87.1 տոկոսը հասել է թիմակիցներին: Հենրիխը 2 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 3 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 2 անգամ խլել գնդակը:
Նա ստացել է 7.77 գնահատականը, իսկ լավագույնը ճանաչվել է ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը՝ 8.43: