Աշխարհում ամենաերկարատև հակամարտությունը. The National Interest-ը՝ Լեռնային Ղարաբաղի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղն այսօր այնպիսի պետություն է, ինչպիսի միշտ երազել է դառնալ Հայաստանը, գրում է Ստամբուլում բնակվող ամերիկացի լրագրող Ալեքսանդր Կլեպը The National Interest-ում հրապարակված իր հոդվածում:

«Ես եկա Լեռնային Ղարաբաղ՝ ակնկալելով տեսնել սևծովյան տարածաշրջանի մինի-պետություն, որտեղ անվերջանալի ներխուժումների պատճառով վերացած կլինի քաղաքակիրթ կյանքը: Սակայն նման բան այնտեղ չկար»,-գրել է լրագրողը՝ պատմելով իր այցի մասին:

Ստեփանակերտը, Շուշին և Արցախի այլ քաղաքներ զարմացրել են լրագրողին իրենց մաքրությամբ, կոկիկությամբ և նոր շենքերով՝ կառուցված հայկական սփյուռքի նվիրատվության շնորհիվ:

Իր հոդվածում Կլեպը խոսում է անկախ հանրապետության բնակիչների բարեհոգության և արիության մասին:

Իր ընթերցողներին ներկայացնելով Արցախի պատմությունն ու Ղարաբաղյան հակամարտությունը, նա հիշատակում է նաև 2016թ. քառօրյա պատերազմը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն «աշխարհում ամենաերկարատևն ու ամենաքիչ լուսաբանված հակամարտությունն է»:




Լրահոս