ՖՈՏՈ. Մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն արդեն Սիրիայում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին». այս արտահայտությամբ մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխող երկրորդ օդանավը փետրվարի 17-ին՝ ուշ երեկոյան, վայրէջք կատարեց Սիրիայի Արաբական Հանրապետության ՌԴ «Հմեյմիմ» ռազմաբազայում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով իրականացվող մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիա են տեղափոխվել առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ այդ թվում՝ ձեթ, ալյուր, պանիր, պահածոներ և հագուստ:

Ուղեբեռը տեղափոխած օդանավը ռազմաբազայում դիմավորեցին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն ու ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Պավել Գյոզալյանը:

Հավելենք, որ մարդասիրական օգնությունը Հալեպում ՀՀ հյուպատոսության և ՌԴ Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի համատեղ ջանքերով առաջիկա օրերին հավասարապես բաժանվելու է Լաթաքիայի, Դամասկոսի, Քեսաբի և Հալեպի հայկական համայնքների առավել կարիքավոր ընտանիքներին:




Լրահոս