Խոշոր փոփոխություններ ՊԵԿ-ում. Վարդան Հարությունյանն իրեն ապահովագրել է սաբոտաժից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության պետ, Մանվել Եգանյանի փեսա Արմեն Սաֆարյանը նշանակվել է խոշոր հարկատուների հարկային տեսչության պետ։ Նախկին պետը՝ Գագիկ Խաչատրյանի սանիկ եւ բլոտի զուգընկեր Ռաֆիկ Մաշադյանը, տեղափոխվել է հարկային հսկողության վարչության պետի պաշտոնին։ Վարչության պետ Արտակ Ղուկասյանն էլ ազատվել է համակարգից։ Արաբկիրի պետ է նշանակվել Էրեբունու պետ Սիսակյանը։ Խոշոր հարկատուների պետին փոխելով՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն իրեն ապահովագրել է սաբոտաժից՝ փաստացի գլխատելով ՊԵԿ ամբողջ նախկին վերնախավը։

Իսկ Մաշադյանի համար սա ակնհայտորեն պաշտոնի իջեցում էր, հարկային հսկողության վարչությունն ունի ընդամենը չորս բաժին եւ ոչ մի գործադիր ֆունկցիա, իսկ խոշորում նա միայն չորս-հինգ տեղակալ ուներ։ Խոշոր հարկատուների հարկային տեսչությունն իրականում համարվում էր «կոմիտե՝ կոմիտեի մեջ»։ Ընտրություններից առաջ նման լուրջ վերադասավորումը նշանակում է, որ խոշոր հարկատուների համար խաղի նոր կանոններ են սահմանվելու, նոր հարաբերություններ՝ նախկին պայմանավորվածությունների փոփոխություն։ Ի դեպ, համակարգի մեր աղբյուրները հատուկ նշեցին, որ 26 տարի համակարգում աշխատած Արտակ Ղուկասյանն այն եզակի պրոֆեսիոնալներից է, ում առաջխաղացման համար երբեք ոչ մի պաշտոնյա չի միջամտել կամ խնդրել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս