ՔԿՀ-ներում պետերի հետագա պաշտոնավարման հարցը կախված է ՀՀԿ օգտին ստացած ձայների՞ց. պարզաբանում է «Վանաձոր» ՔԿՀ պետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ուշագրավ զարգացումներ են սկսվել: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ մի շարք բանտապետեր սկսել են կալանավորների վրա տարբեր կերպ ազդել, որպեսզի ՀՀԿ-ի համար ձայներ հավաքեն: Ավելին՝ ՔԿՀ-ներում լուրեր են տարածվել, որ պետերի հետագա պաշտոնավարման հարցը կախված է հենց ՀՀԿ օգտին ստացած ձայներից: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, Ձեզ ասե՞լ են՝ քանի ձայն պետք է բերեք ՀՀԿ-ի օգտին:

-Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:

-Ուզեք-չուզեք՝ զբաղվելու եք, ՀՀ արդարադատության նախարարը ՀՀԿ ցուցակն է գլխավորում, եւ Ձեզ էլ են ներքաշել ընտրական գործընթացների մեջ:

-Նորից եմ կրկնում՝ մենք քաղաքական հարցերով չենք զբաղվում, եւ մեզ արգելված է շտաբի կամ որեւէ այլ աշխատանք տանել: Այդ հարցերով մեզ մի՛ զանգեք, զանգե՛ք լրատվական բաժին:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս