ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում թեեւ որոշակի ակտիվություն է նկատվում, սակայն կոնկրետ գործողություններ սպասվում են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո: Ըստ տեղեկությունների` ապրիլի 2-ից հետո հնարավոր է` անցկացվի Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հերթական հանդիպումը:
Այժմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, մասնավորապես ՌԴ-ն, զբաղված են հանդիպման նախապատրաստական աշխատանքներով. մարտի վերջերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան, ութերեւս այդ ժամանակ էլ վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Սարգսյան-Ալիեւ հանդիպման վայրի ու ժամկետների վերաբերյալ:
Իսկ մինչ այդ հատկանշական է փաստը, որ հայկական կողմըխոսում է այս պահին ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների դադարեցման մասին: Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է. «Այդ բանակցությունները չեն ընթանում այսօր այն պատճառով, որ շատ լուրջ հարված հասցվեց ապրիլյան նոր ագրեսիայով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ:
Եվ կարող եմ ասել, որ բանակցային գործընթացը հետմղվեց: Եվ հենց այդ պատճառով է, որ Հայաստանը եւ եռանախագահող երկրները քայլեր ձեռնարկեցին եւ շարունակում են ջանքերը՝ ուղղված համապատասխան պայմաններ ստեղծելուն, որպեսզի բանակցային գործընթացը հնարավոր լինի առաջ մղել: Երբ որ հանդիպումներ են կայանում, ինչ-որ բանի մասին պայմանավորվում են,եւհետո այդ պայմանավորվածությունները չեն իրականացվում, ուրեմն մեծ հարց է առաջանում՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը իսկապես պատրաստ է բանակցությունների,- ասել է Նալբանդյանը՝ հավելելով,- բայց այլընտրանք չկա բանակցային գործընթացին:
Եվ դա է պատճառը, որ եռանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ փորձում են հնարավոր ջանքեր գործադրել, որպեսզի առաջ մղեն բանակցային գործընթացը, դրա պատճառով է, որ եռանախագահները այցելեցին Բաքու: Այս ամսվա վերջին, դա մարտի 27-ին է լինելու, եռանախագահները գալու են Հայաստան, լինելու են նաեւ Ղարաբաղում, եւպետք է փորձենք այս գործընթացը շարժել առաջ: Բայց նախեւառաջ պետք է բացառվեն այնպիսի իրադարձությունները, ինչպիսինտեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին»:
Նկատենք, որօրերս էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էր նման հայտարարություն արել` ասելով, որ ներկա պահին Հայաստանի հետ բանակցությունները դադարեցվել են։ «Մենք առաջարկել ենք շարունակել առարկայական բանակցությունները, սակայն հայկական կողմը դրան չի համաձայնել: Հայաստանում ապրիլի 2-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ:
Մենք նաեւ առաջարկել ենք շարունակել բանակցություններն այդ ամսաթվից հետո»,- ասել է նա։ Այլ կերպ ասած,կողմերը միմյանց մեղադրում են բանակցային գործընթացը դադարեցնելու մեջ, ընդ որում` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով կրկինվերսկսել այն: Գոնե այդպես են ցույց տալիս իրենց պաշտոնական հայտարարություններում:
Եւս մեկ ուշագրավ փաստ. Մոսկվայում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները վերջին մեկ ամսվա ընթացքում առանձին հանդիպումներ էին ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Սկզբում Մոսկվա էր մեկնել Նալբանդյանը, իսկհետո՝ Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարարն ասել էր. «Երկու-երեքկոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են ղարաբաղյան կարգավորման վերջնական փաթեթի համար, դեռեւս քննարկվում են»:
Նալբանդյանը երեկչի մանրամասնել, թե կոնկրետո՞ր թեմաները չեն համաձայնեցվել: «Գիտեք, սա բանակցային գործընթաց է. եթե կարիքը լիներ, հիմա ներկայացնեինք այն կետերը, որոնցհետչենք համաձայնել, էն ժամանակ բանակցությունների իմաստ չէր լինի: Թերթերիմիջոցովմենք կբանակցեինք եւչէինք էլ հանդիպումներ ունենա»,- ասել է նա:
Նկատենք, որ ԼՂ խնդրին անդրադարձել է նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ բավական ուշագրավ շեշտադրումներ անելով:
«Ռուսաստանը մտադիր է շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ եւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության դրույթների հիման վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ հայտարարության մեջխոսք է գնում խնդրի ռազմական լուծման անթույլատրելիության մասին, նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արված հարցը լուծել առանց ուժ կիրառելու, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Միաժամանակ Զախարովան շեշտել է. «Եռյակի կողմից համաձայնեցված մոտեցումներին զուգահեռ կշարունակվեն նաեւ Ռուսաստանի ինքնուրույն ջանքերը՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ հատկապես մտերիմ հարաբերությունները, որոնքթույլ են տալիս անկեղծ կարծիքներ փոխանակել գլխավոր հարցերի շուրջ»: Այլ կերպ ասած՝ ՌԴ պաշտոնյան եւս մեկ անգամ շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել հենց համանախագահ մյուս երկու երկրների համաձայնությամբ:
Մինչ այդ նկատենք, որ հայկական դիվանագիտությունն այսօր փոխանակ օգտվի իրավիճակից եւ առաջ մղի բանակցային գործընթացը` այդպես Ադրբեջանին դնելով փակուղու առաջ, ընդհակառակը, նեղացածի կեցվածք է ընդունել, եւ ՀՀ ԱԳ նախարարը կրկնում է բանակցային գործընթացը դադարեցված լինելու նույն մտքերը, ինչ օրեր առաջ ասել էր իր ադրբեջանցի պաշտոնակիցը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ