Մոսկվայի Տվերի դատարանը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին 15 օրով ձերբակալել և տուգանել է 200 հազար ռուբլիով՝ նախօրեին Մոսկվայի կենտրոնում հակակոռուպցիոն ակցիա կազմակերպելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ Նավալնին մեղավոր է ճանաչվել ադմինիստրատիվ իրավախախտումների մասին օրենքսգրքի 20.2.2. հոդվածով (հասարակական վայրերում քաղաքացիների միաժամանակյա գտնվելն ու տեղաշարժը, որոնք հանգեցնում են հասարակական կարգի խախտմանը):
Ընդ որում, Նավալնին դատավարության ընթացքում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ քաղաքապետարանը հրաժարվել է համաձայնեցնել միջոցառումը քաղաքի կենտրոնում: Նա նշել է, որ տվյալ դեպքում օրենսդրությունը թույլ է տալիս անցկացնել սկզբնապես հայտարարված միջոցառումը: