Լուրջ քննարկում ԱԱԾ-ում Սամվել Բաբայանի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում լուրջ քննարկում է եղել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ի խցերից մեկում տեղավորելու հարցով:

Մասնավորապես մեզ հասած տեղեկություններով՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խցում մեկ ազատ տեղ է եղել, սակայն քննարկվել է, որ Սամվել Բաբայանին այդ խցում ցանկալի չէ տեղավորել, ուստի որոշում է կայացվել Վահան Շիրխանյանի խուց տեղափոխել մեկ այլ կալանավորի, իսկ վերջինիս խցում՝ Բաբայանին:

Ասել է, թե ԱԱԾ-ում պաշտպանության նախարարության երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին նույն խցում տեսնելը «խիստ վտանգավոր» քայլ է դիտարկվել, ուստի որոշվել է՝ ավելի լավ է կալանավորների խցերի փոփոխություն կազմակերպել, քան թե ռիսկի դիմել:




Լրահոս