ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Երեկ մեկնարկեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանել է իր բարձրակրունկները՝ փոխարինելով դրանք ավելի հարմարավետ կոշիկներով։

 

 

 
ՀԱՐՑ. Եթե անձը դիմել է ապաստան ստանալու համար եւ մերժվել է, ապա նա կարո՞ղ է կրկին դիմել, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Անաիդա Պողոսյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ապաստանի դիմումը վերջնական (ներառյալ դատական կարգով) մերժվելուց հետո քաղաքացին կարող է կրկին դիմում ներկայացնել ՄՊԾ՝ Հայաստանում ապաստան ստանալու համար, եթե ի հայտ են եկել նոր իրադարձություններ եւ փաստեր, որոնք բավարարում են հետեւյալ չափանիշներին.
-նոր իրադարձությունները եւ փաստերը ի հայտ են եկել քաղաքացու առաջին դիմումի վերաբերյալ միգրացիոն պետական ծառայության կողմից որոշում կայացվելուց հետո,
-նոր իրադարձությունները եւ փաստերը հաստատում են հետապնդումների ենթարկվելու անձի երկյուղը կամ հաստատում են նրա քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր վերադարձի դեպքում նրա նկատմամբ այնտեղ լուրջ վտանգի առկայությունը:
Միգրացիոն պետական ծառայությունը քննության կառնի նոր ի հայտ եկած հանգամանքները եւ փաստերը եւ քաղաքացու նոր դիմումի վերաբերյալ կկայացնի որոշում:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անձն իրավունք ունի ապաստանի իր դիմումի վերաբերյալ ՄՊԾ-ի կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան, այնուհետեւ՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետեւ՝ ՀՀ վճռաբեկ դատարան:

 

 

 
ՀԱՐՑ. ԱԺ ընտրություններում ընդգրկված էի լրացուցիչ ցուցակում՝ ըստ բնակության վայրի: Արդյո՞ք Երեւանի ավագանու ընտրություններին կարող եմ մասնակցել: Նշեմ, որ գրանցված եմ Գյումրիում:

Արսեն Գաբրիելյան (35 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած, ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչեւ քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, ըստ գտնվելու վայրի, ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու դեպքում ոչ թե փոխվում է անձի հաշվառման հասցեն, այլ ժամանակավորապես հանվում է, ըստ հաշվառման վայրի, ընտրողների ցուցակից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք հաշվառված չեք Երեւան քաղաքում, եւ Ձեր տվյալները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներին, Երեւանի ավագանու ընտրություններին չեք կարող մասնակցել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ քվեարկության օրվանից 10 օր առաջ, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2.564.795: Նրանցից, ըստ գտնվելու վայրի ընտրողների եւ ըստ գտնվելու վայրի, ընտրական տեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը կազմել է 20.387, իսկ հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 646:




Լրահոս