ՀՀԿ-ում օգտագործեցին կատաղի պայքար մղող Արման Սահակյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ական Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր թիվ 2 ընտրատարածքում եւ ստացել 18 հազար 695 քվե, հրաժարվել է պատգամավորական մանդատից: Սա այն դեպքում, երբ նախընտրական շրջանում Արման Սահակյանը կատաղի պայքար էր մղում ձայն ստանալու համար, ընդհուպ մինչեւ ընդհարվելով նույն ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային մյուս թեկնածուների հետ:

Երեկ «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվեց՝ եթե չէր գալու ԱԺ, ինչո՞ւ էր այդպես ինքնամոռաց պայքարում: «Ցանկացած մարդ, ով զբաղվում է քաղաքականությամբ, պիտի ենթարկվի իր քաղաքական թիմի որոշումներին: …Ես պատրաստակամ եմ աշխատելու եւ՛ գործադիրում, եւ՛ օրենսդիրում»,- ասաց նա: Փաստորեն, ՀՀԿ-ում պարզապես օգտագործեցին Արման Սահակյանին՝ ձայն ստանալու համար ու ժպիտով ճանապարհ են դնում: Ու տեսակետ կա, որ թեեւ Սահակյանն ինքն ուզում էր կառավարության փոխարեն խորհրդարան գնալ, բայց Սերժ Սարգսյանը չթողեց»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս