ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես պետք է գրանցվել, ինչպես` քվեարկել. ԱԺ-ում պատգամավորները դեռ շփոթվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այժմ Ազգային ժողովում փակ-գաղտնի ընտրակարգով պատգամավորներն ընտրում են խորհրդարանի երեք փոխնախագահի: Թեկնածուները երեքն են` Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, Միքայել Մելքումյան:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորների գրանցվելուց առաջ ասաց, որ կան պատգամավորներ, որոնք առաջին անգամ են խորհրդարանում և բացատրեց, թե ինչպես պետք է գրանցվեն: Խորհրդարանի խոսնակն առաջարկեց սկսել փոխնախագահների ընտրությունը: Բացատրվեց նաև քվերակության նոր ձևը:

Մինչ քվերակության գնալը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը, նշեց. «ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության միջնորդական պատմության ընթացքում առաջին անգամ ստիպված մատնանշում է, որ իրավիճակի սրման եւ հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողն Ադրբեջանն է»:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս