
Business Insider պարբերականը հաղորդում է, որ Լոնդոնի «Օլդ Ուիք» թատրոնից ոստիկանությունը տարհանել է հանդիսատեսին՝ անվտանգության սպառնալիքի մասին հաղորդագրությունից հետո:
Պարբերականը հայտնում է, որ ոստիկանները ներխուժել են բեմ և հայտարարել, որ շենքում հնարավոր վտանգավոր առարկաներ տեղադրված լինեն: Այնուհետև իրավապահները սկսել են ստուգել թատրոնի շենքը:
Տարհանվել են նաև հարևան շենքերի բնակիչներն ու փակվել շրջակա ճանապարհները: