Երևանի «Բանանցը» պայմանագիր է կնքել 23-ամյա կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանի հետ: Ղուկաս Պողոսյանը 2011-ից 2016 թվականներին հանդես է եկել «Փյունիկում», իսկ 2016/17 մրցաշրջանն անցկացրել է Գյումրու «Շիրակի» կազմում:
Ընդհանուր առմամբ Հայաստանի առաջնության Բարձարգույն խմբում Ղուկաս Պողոսյանը մասնակցել է 100 խաղի և դարձել 14 գոլի հեղինակ: 2014/15 մրցաշրջանում նա դարձել է Հայաստանի չեմպիոն և չորս անգամ՝ Հայաստանի գավաթակիր (2016/2017, 2014/2015, 2013/2014, 2012/2013):