
Կառավարության վաղվա նիստում Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակացարանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին: