ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես արգելել եմ իմ երեխային հեռուստացույց նայել. Արթուր Իսպիրյանը՝ հեռուստաեթերը աղբով ողողելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ- երգահան Արթուր Իսպիրյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի եւ  դրանց լուծումների մասին:

Արթուր Իսպիրյանը հաճախ է ակտիվ մասնակցություն  ունենում քաղաքացիական նախաձեռնություններում,  հատկապես Երևանի քաղաքաշինության մասով: Ըստ նրա՝ Երևանում  այսօր տիրում է փնթիությունը, որի արդյուքնում էլ այն դարձել է անշուք, փոքր կենտրոն ունեցող քաղաք:

Երգչի կարծիքով՝ մեր երկրում արվեստագետների համար  շուկա չկա, այստեղ արվեստագետը չի կարողանում ընտանիք պահել, մինչդեռ ԱՄՆ-ն, Կանադան, Գերմանիան եւ նման այլ երկրներում մեծ սիրով  են ընդունում նրանց:

Արթուր Իսպիրյանը դժգոհում է նաև ժողովրդի նկատմամբ ստեղծված պատժամիջոցներից: Ըստ նրա՝ ոչ ոք չի մտածում ժողովուրդի հոգսը թեթևանցելու մասին: Իսկ Երևանի հնագույն տոնավաճառներից  մեկի՝ Ֆիրդուսի ոչնչացման մասին նշում է, որ մինչ քանդելը, պարզապես պետք էր նախօրորք մարդկանց կենցաղի մասին մտածեին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս