«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Աբրահամյանները, որոնք վերջին շրջանում զբաղված են իրենց գույքն օպտիմալացնելով, ակտիվներն արտասահման տեղափոխելով, հրաժարվել են Արտաշատում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց:Բանն այն է, որ հայտնի «դինաստիան» հասկացել է՝ մի բան է ձիու լինելը, մեկ այլ բան՝ առանց ձիու «վտակներով քայլելը»:
Արտաշատում Աբրահամյաններն օր օրի կորցնում են իրենց ազդեցությունը, արտաշատցիք տեսնում են՝ «ջրում չխեղդվող» «կրակում չայրվող» Արգամիչն «էլ էն չի»:
Ասում են՝ նաև սա է պատճառը, որ Աբրահամյանները չեն ցանկանում ռիսկի դիմել ու պայքարի դուրս գալ ՀՀԿ-ի և մարզի «ասողներ» Գրիգորյանների դեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: