Սերժ Սարգսյանի խորհրդականի` Սևանա լճում «բասեիններ» սարքող և էկոհամակարգը վտանգող ընկերությանը կառավարությունը շարունակում է արտոնություններ տալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը արդեն մի քանի անգամ արտոնություններ է տալիս ե՛ւ «Սեւանի իշխան», ե՛ւ «Սեւան Ակվա» ընկերություններին: Վերջերս էլ կառավարությունը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման հողատարածքներ տրամադրեց դրանց: Սա այն ընկերություններն են, որոնք Սեւանա լճում «բասեիններ» են սարքել, ձկներ են բուծում՝ վտանգելով լճի էկոհամակարգը: Բայց խոստումները` աշխատատեղեր ստեղծելու եւ ներդրումներ անելու մասին, դեռեւս իրականություն չեն դարձել:

Բանն այն է, որ այս ընկերությունները պետք է 3 մլրդ դրամի ներդրում իրականացնեին, մոտ 150 աշխատատեղ ստեղծեին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրականում ընկերությունն ընդամենը 12-14 աշխատող ունի: Կառավարության կողմից նման բարեհաճությունը, իհարկե, պատահական չէ. այս ընկերությունների անունը կապվում է Սերժ Սարգսյանի խորհրդական Արամ Ղարիբյանի անվան հետ, նա նաեւ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնան եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալն է»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս