Մի շարք քաղաքացիներ կրակն են ընկել «Հայբիզնեսբանկի» ձեռքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք քաղաքացիներ կրակն են ընկել «Հայբիզնեսբանկի» ձեռքը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի օգոստոսի 29-ին Արտավազդ Խաչատրյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանը պարտադրի «Հայբիզնեսբանկին» գրավի իրավունքը դադարած համարի եւ որպես հետեւանք` սեփականության իրավունքը վերականգնի: Նկատենք, որ Արտավազդ Խաչատրյանը միակ քաղաքացին չէ, որ դիմելով դատարան՝ պահանջում է, որ բանկին ստիպեն գրավի պայմանագիրն անվավեր ճանաչի:

Տեղեկացանք, որ նույն հայցով դատարան է դիմել Նունե Պետրոսյանը: Ասել է, թե ստեղծվել է մի իրավիճակ, որ մարդիկ գումարը մուծել են, բանկը արգելանքը չի հանում, եւ ընկնելով դատարանի դռները՝ այդ ճանապարհով են փորձում իրենց իրավունքները վերականգնել:




Լրահոս