ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով զբաղվող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության որոշմամբ՝ Ադրբեջանից ներմուծված 52,5 տոննա միրգն ու բանջարեղենը մուտք չի գործել երկիր:
Սահմանում ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները չեն համապատասխանել ներմուծվող ապրանքի ֆիտոսանիտարական վիճակի մասին ճշգրիտ տվյալներին: Rուսական կողմը կասկածում է, որ 16 780 կգ նուռը և 17 750 վարունգը կարող է վարակիչ օբյեկտների աղբյուր հանդիսանալ: