Դատավորի մտերիմները վաճառքի են հանել նրան պատկանող բիզնեսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի՝ Լեւոն Արազյանի մտերիմները վաճառքի են հանել նրան պատկանող բիզնեսները:

Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհի վրա է գտնվում «Չոռնի Անգել» գիշերային ակումբը, որը ըստ լուրերի՝ պատկանում է դատավորի հորը՝ Ռուբեն Արազյանին: Վերջինիս կնոջը՝ Կարինե Միքայելյանին են պատկանում «Beaty Ri Ki Salon»-ը, «Գալստյան Մարիաննա» ԱՁ-ն, որը հաշվառված է Մասիսում եւ զբաղվում է դեղատներում մանրածախ առեւտրային գործունեությամբ, ըստ լուրերի՝ «Ներսիկ» արտադրական կոոպերատիվը եւս Ռուբեն Արազյանին է պատկանում, եւ այսպես շարունակ:

Եվ ահա մարզում, տարածված լուրերի համաձայն, Արազյանի հարազատները վաճառքի են հանել նրան պատկանող գույքը, որպեսզի թերեւս կարողանան օգնել դատավորին՝ գրավի դիմաց ազատ արձակելու համար: Սակայն մինչ օրս փորձերը անցնում են ապարդյուն: Վերջինիս պաշտպանը հիմա էլ ՀՀ վերաքննիչ դատարան է դիմել, որ նրա խափանման միջոց կալանքը փոխարինվի գրավով, սակայն դեռես ՀՀ վերաքննիչը որոշում չի կայացրել:




Լրահոս