Որոնք են աշխարհի տարբեր երկրներում ամենահայտնի հայկական ռեստորանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

businessnews.am-ը գրում է, որ հայկական խոհանոցը միշտ էլ առանձնացել է իր համեղ կերակրատեսակներով և դելիկատեսներով, որոնք գնահատվում են ողջ աշխարհում: Սակայն հայկական ազգային կերակուրներ փորձելու համար պարտադիր չէ Հայաստան այցելելը, քանի որ աշխարհի գրեթե բոլոր անկյուններում գործում են ռոստորաններ կամ սննդի կետեր, որտեղ դրանք մատուցվում են: Ձեզ ենք ներկայացնում դրանցից 10 ամենահայտնիները:

1. «Պետրոսյան» Լոս Անջելեսում

«Պետրոսյանը» հայտնի, խավիար մատուցող ռեստորան է, որը հիմնվել է 2011 թ. Ուեսթ-Հոլիվուդում: Այն կառավարում է համանուն կազմակերպությունը, որը ստեղծվել է հայ գաղթյալների կողմից՝ ավելի կոնկրետ՝ Մելքում և Միքայել Պետրոսյանների կողմից Ֆրանսիայում: «Լա Թայմս» հրատարակությունը «Պետրոսյանը» ճանաչել է որպես Լոս Անջելեսի լավագույն ռեստորաններից մեկը:

Բարձրորակ խոհանոցը համապատասխանում է անգամ ամենաքամահաճ հաճախորդների ճաշակին: Կերակրացանկն իր մեջ ներառում է սև խավիար, թառափից պատրաստված ուտեստներ և ֆուա-գրա:

2. «Արմենիա» Պատայնում, Թայլանդ

Թայլանդի ամենագեղատեսիլ հանգստավայրում կարող եք համտեսել հայկական տոլմա, խորոված և այլ ուտեստներ, ինչպես նաև ըմպել հայկական գինի կամ կոնյակ: Այստեղ պատվիրել հնարավոր է նաև ռուսական, եվրոպական և թայլանադական խոհանոցից ուտեստներ ևս:

3. «Էրեբունի» Լոնդոնում

«Էրեբունի» անվանմամբ ռեստորանը բացվել է 1994 թվականին: Հյուրերին առաջարկվում է մեծամասամբ հայկական խոհանոց՝ վրացական կամ ռուսական խոհանոցների տարրերով: Այստեղ կարող եք փարձել էջմիածնի տոլմա, կարմիր պահածոյացված պղպեղ, ինչպես նաև Սևանի լեգենդար իշխան: Ռեստորանն առաջարկում է հայկական կոնյակի լայն ընտրանի: Հարկ է նշել, որ այն աշխատում է միայն ուրբաթ և շաբաթ օրերին՝ ժամը 16:00-02:00 ընկած ժամանակահատվածում: Այդ պատճառով է սեղան հարկավոր է վաղ պատվիրել:

4. «Դոլմամա» Մոսկվայում

Ռեստորանի անվանումը բաղկացած է հայերի կողմից ամենասիրված երկու բառերի միախառնումից՝ «մամա» և «դոլմա» (տոլմա): Երևանյան մասնաճյուղը բացվել էր դեռ 1998 թվականին: Այդ ընթացքում այստեղ են եկել համաշխարհային մի շարք աստղեր և պետությունների կառավարիչներ: Այժմ «Դոլմամա» ռեստորանն իր դռներն է բացել նաև Մոսկվայի բնակիչների համար: Այն մեծ համբավ է վայելում բնակիչների շրջանում:

5. «Արարատ» Քնիվստում, Շվեդիա

Երևի թե չկա ավելի համեղ բան, քան տաք սպասը կամ խաշլաման շվեդական քամիների ժամանակ: Այստեղ մատուցվում են հայկական ավանդական խոհանոցի կերակուրները, ինչպիսիք են խորովածն ու քաբաբը, որոնք պատրաստվում են ածխի վրա: Հյուրերին առաջարկվում են նաև վրացական, ռուսական, ինչպես նաև տեղական շվեդական ուտեստներ: Պիցցայի լայն ընտրանի կա:

6. Ռեստորան «Յուրիի մոտ» Բորդոյում, Ֆրանսիա

Հայ-ֆրանսիական ռեստորանի հաճախորդները հնարավորություն ունեն հիանալու Գարոն գետի գեղատեսիլ տեսքով, դրա հայտնի կամրջի գեղեցկությամբ և առհասարակ, Բորդո քաղաքով: Ավանդական հայակակն կերակուրներն այստեղ պատրաստվում են բացառապես թարմ մթերքներից՝ մսի տարբեր տեսակներ, ձկներ, աղցաններ, ծովամթերքներ և համեղ աղանդերներ: Այցելուները կարող են վայելել ալկոհոլային ըմպելիքների բազմազանությունը՝ սկսած տեղական գինուց, վերջացրած հայկական «Արարատ» կոնյակով:

7. «Անի» Սիդնեյում

Ինչպես հավաստիացնում են «Անի» ռեստորանի սեփականատերերը, սա միակ վայրն է Սիդնեյում, որտեղ կարելի է համտեսել հայկական ավանդական կերակուրներ: Այն առանձնանում է իր յուրահատուկ հարմարավետությամբ և իտերիերով, որն ամբողջովին հարմարեցրած է հայկականին: Ձևավորման համար օգտագործված են գորգեր և խոհանոցային կավե սպասք: Կերակրացանկից կարելի է ընտրել տոլմայի մի քանի տեսակներ, օրինակ՝ մսային կամ պասուց, քաբաբ, սմբուկի խավիար, որը նորություն է տեղի բնակիչների համար: Հատուկ սեր է վայելում այստեղ «թաբուլե» աղցանը: Ռեստորանը բաց է լինում երեկոյան ժամերին՝ 18:00-22:00:

8. «Հայկական թավերնա» Երուսաղեմում

ՌԵստորանը բացվել է 1994 թ.: Կերակրացանկում կարող եք գտնել ամառային բանջարեղենային աղցան, խորովածի տարբեր տեսակներ, լահմաջո և մսային այլ կերակուրներ: Այն աշխատում է ողջ շաբաթ՝ մինչ ժամը 22:00, բացի շաբաթ օրերից:

9. «Դվին» Բեռլինում

«Դվինը» հարմարավետ ռեստորան է ԲԵռլինում, որտեղ կարող եք ճաշակել հայակակն ուտեստներ: Սեփականատերերն առաջարկում են առաջին հերթին փորձել հայկական խորովածը՝ համադրելով այն կոնյակի կամ գինու հետ: «Դվինի» ինտերիերում օգտագործված են էթնիկ ոճի մի քանի տարրեր: Պատերը զարդարված են Հայաստանի բնապատկերներով:Ռեստորանը այցելուներ ընդունում է ամեն օր՝ բացի երեքշաբթիից՝ ժամը 16:00-ից սկսած:

10. Daniel Moser Վիեննայում

Այս սրճարանը յուրահատուկ է նրանով, որ առաջին սուրչ ըմպելու վայրն է եղել Եվրոպայում: Այն 1685 թ. հիմնել է Թուրքիայից եկած առևտրականը, ով հայկական ծագում ուներ՝ Յոհաննես Դիոդատոն: Նրան մինչ օրս շատ հարգում են սրճարանում, որն այժմ կրում է Դանիել Մոզերի անունը: Մենյուն առաջարկում է իտալական սուրճի բազմազան տեսականի, ինչպես նաև սենդվիչներ:




Լրահոս