Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ. Գրան Պրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրան Պրիի 6-րդ տուրում: Իսպանական Պալմա դե Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի տարվա վերջին Գրան Պրիին: Արոնյանը 6-րդ տուրում մրցում էր Պյոտոր Սվիդլերի հետ: Գրոսմայստերները կիսել են միավորը: Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:

«Գրան պրիի» առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը: Այս շախմատիստներն արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան պրիի» խաղարկությունում: Թեյմուրազ Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը(240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4) եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:




Լրահոս