
Պեկինի «Շոյդու» միջազգային օդանավակայանում «China Southern» ավիաընկերության 395 ուղևորով ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին` վկայակոչելով ավիաընկերության հայտարարությունը:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին` տեղական ժամանակով 15:22-ին: Պեկինից Գուանչժոու ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց:
Հայտարարության մեջ ասված է, որ ներկայում բոլոր 395 ուղևորները լքել են ինքնաթիռը: Դեպքի մանրամասները ճշտվում են: Տուժածների մասին տեղեկատվություն դեռևս չկա: