Բոլոր խնդիրները լուծվել են, մնացել էր Noyland-ը. վարչապետի հայտարարությունը մարդկանց մոտ ժպիտ է առաջացնում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորում Noyland կառուցելու մտադրության մասին վարչապետի հայտարարությունը մարդկանց մոտ միայն ժպիտ է առաջացնում: «Քանի որ Վանաձորի բոլոր խնդիրները լուծված չեն, շատ լուրջ ու մտահոգիչ խնդիրներ կան, փորձ է արվում Վանաձորում Noyland կառուցելու մասին ինֆորմացիաներով տպավորություն ստեղծել, որ դրանով քաղաքի բոլոր խնդիրները կլուծվեն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը։ Նշենք, որ նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Վանաձորի զարգացման հեռանկարներին, նշել էր, որ Disneyland-ի և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Վանաձորում Noyland կառուցել»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս