Տհաճ անակնկալ. կուտակային կենսաթոշակը վերջնականապես կդառնա պարտադիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հասարակության ուշադրությունը սեւեռված է ներքաղաքական խնդիրներին, ՀՀ քաղաքացիներին բավական տհաճ անակնկալ է սպասվում:

Այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը վերջնականապես կդառնա պարտադիր: Ավելին` Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ փետրվարի 22-ին ընդունել է որոշում՝ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներ իրականացնելու մասին:

Ու թեեւ բնակչությունը փորձեց խուսափել պարտադիր բաղադրիչից, սակայն նրան երկար չհաջողվեց հեռու մնալ պարտադրանքից: Հիմա ստիպված են համակերպվել կառավարության կողմից ընդունված հերթական որոշման հետ, որի համար հաշվի չառնվեց քաղաքացիների կարծիքը:

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին լրագրող Մերի Մարտիրոսյանի հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս