
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մարտի 4-ին Իտալիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել՝ պատգամավոր չի ընտրվել ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետտին, ով ներկայացնում էր Սոցիալիստների խումբը: ԵԽԽՎ կանոնադրությամբ՝ նա կարող է 6 ամիս պահպանել նախագահի մանդատը, բայց իր ցանկությամբ կարող է նաև հրաժարական ներկայացնել, և այդ դեպքում ապրիլյան նստաշրջանում կընտրվի նոր նախագահ: Պատգամավոր չի ընտրվել նաև Հայաստանի հարցով համազեկուցող Ջուզեպե Գալատին՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից, և նրա փոխարեն ևս կընտրվի նոր համազեկուցող:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: