
Եվրոպա լիգայի խաղարկությունում հայտնի դարձան 1/4 եզրափակչի բոլոր զույգերը:
«Լայպցիգ»-«Մարսել»
«Արսենալ»-ԲԿՄԱ
«Աթլետիկո»-«Սպորտինգ»
«Լացիո»-«Զալցբուրգ»
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանն արդեն խաղացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ: Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում մեր կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նույնիսկ գրավել էր ԲԿՄԱ-ի դարպասը մոսկովյան խաղում:
Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց: