Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը ժամանել են ավստրիական Ինսբրուկ քաղաք,- հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Նրանք հանգրվանել են «Պարկոհոտել ին Տիրոլ» հյուրանոցում: Ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: