Ինչ արտակարգ դեպքեր են տեղի ունեցել անցած շաբաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 25-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 691 դեպք, որից 366-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 207 կենցաղային կանչ, 267 հրդեհ, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 109 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց: Գրանցվել է օձերի հայտնաբերման 50 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 14 դեպք, որի հետևանքով տուժել է 18 քաղաքացի:




Լրահոս