Շուկայի վերահսկողության պետական տեսչական մարմնի ղեկավարը ևս հեռացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուկայի վերահսկողության պետական տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը գրում է. «Հարգելի’ ընկերներ և գործընկերներ, հայտնում եմ, որ աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել:

Համատեղ նվիրական և կառուցողական աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակազմին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ՀՀ կառավարության գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ում հետ այս յոթ տարիների ընթացքում աշխատել եմ: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև ԶԼՄ ներկայացուցիչներին: Հաջողություն եմ մաղթում բոլորին և մինչ նոր հանդիպում»:




Լրահոս