Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ում թանկացել է տրանսպորտը. այդ մասին ArmLur.am-ը տեղեկացավ Վիաճակագրական կոմիտեի հրապարակումից: Ըստ այդմ` տրանսպորտի ոլորտում գնաճը կազմել է 9.4 տոկոս: Հիմնական գնաճն օդային տրանսպորտի ոլորտում է՝ 25.1 տոկոս: Ասել է, թե բավական թանկացել են օդային ճանապարհով ուղեւորափոխադրումները: Ըստ վիճակագրական կոմիտեի` թանկացել են նաեւ տաքսի ծառայությունների սակագները՝ 2.2 տոկոսով, երկաթուղային ուղեւորափոխադրումը՝ 0.9 տոկոսով:
Տրանսպորտը թանկացել է. միայն օդային ճանապարհով՝ 25 տոկոս
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ