Վթար Սևան-Երևան ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 15:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի արձան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին Toyota Alpard մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա.Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի արգելապատնեշի վրա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև ուղղել և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:




Լրահոս