![](https://armlur.am/wp-content/uploads/2018/10/5e94d6f874dfc8977860c50bb0a21fe1.jpg)
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին և ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ 7-րդ փողոցում գտնվող «Ընտանեկան» ռեստորանային համալիրի մոտ արդեն մի քանի օր է՝ Ford մակնիշի ավտոմեքենա է կայանված, որի մեջ տղամարդու դի կա:
Ժամանած ոստիկաններն ու քննիչները Ford Transit մակնիշի ավտոմեքենայի միջնամասում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 36-ամյա Արթուր Հարությունյանի դին, վերջինս մի քանի օր որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից: