Դեկտեմբերի 6-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբեր 6-ին, ժամը 11:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Թեմա՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ հասարակական տրամադրությունները, էլեկտորատի տեղաշարժեր, քաղաքական ուժերի՝ խորհրդարան անցնելու հնարավորությունները, ինչպիսի՞ ընտրություններ են կանխատեսվում:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս՝ «Ինչպե՞ս անցավ նախընտրական քարոզարշավը Հայաստանում» թեմայով:

Մամուլի ասուլիսի ընթացքում նախընտրական իրադարձություններին կանդրադառնա ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

***

Դեկտեմբերի 6-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը

Թեման՝ Քարոզարշավի ազդեցությունը ԱԺ-ում ուժերի հնարավոր վերադասավորվածության վրա:

***

Դեկտեմբերի 6ինժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Մշակութային քաղաքականություն. ի՞նչ  բարեփոխումներ են առաջարկում կուսակցությունները»թեմայով։

Բանախոսներն են՝

Սոնա Հարությունյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Հրաչյա Հակոբյան, «Իմ քայլը» դաշինք (ենթակա է հաստատման)

Ռոմիկ Մխիթարյան«Մենք» դաշինք

Էլեն Հոխիկյան«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Տաթևիկ Հակոբյան,  «Ազգային առաջընթաց» կուսակցություն

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին Գյումրիում, Շալե-Գյումրի տարածքում (հասցե՝ Գյումրի, Մ․Խորենացի 50/4)) տեղի կունենա հանրային քննարկում «Աղետից 30 տարի անց անօթևանության չլուծվող խնդիրը»թեմայով։

Բանախոսներ՝

Վահան Թումասյան, «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ

Սերյան Մարտիրոսյան, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի ղեկավար

Մհեր Խաչատրյան, «Գյումրին առանց տնակների» ՀԿ նախագահ

Սոֆյա Հովսեփյան, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ

Հրավիրված են ներկայացուցիչներ նաևՀՀ Գյումրու քաղաքապետարանիցՀՀ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունից և ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։




Լրահոս