
Հայաստանում նախընտրական քարոզարշավին զուգահեռ լարված ստացվեց Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ հարաբերությունները եւ երկուստեք եղան կոշտ հայտարարություններ: Եվ այսօր արդեն Հայաստան է այցելել եւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչ այս Արցախի իշխանությունների տարբեր ներկայացուցիչների միջեւ ակտիվ քննարկումներ են եղել հետագա անելիքների շուրջ, եղել են հակադիր կարծիքներ, սակայն մոտեցումը կանգ է առել անձամբ Բակո Սահակյանի կողմից Հայաստան այցի վրա:
Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: