Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննած դատավորին ճնշե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը դատական համակարգում դարձավ ներքին տարաձայնության առիթ, եւ նույնիսկ բանը հասավ այնտեղ, որ դատավորներից մեկը հրապարակավ հայտարարեց, թե դատական համակարգի վրա կա բիրտ ճնշում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին այս թեմայով մի քանի հարց է ուղղել: Մասնավորապես, երբ քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, կաշկանդվա՞ծ էր, թե՞ ոչ: Արդյոք իր վախերից, անհանգստությունից ելնելով` զանգահարե՞լ է նախաքննական մարմնի ղեկավարներին կամ, առհասարակ, այլ անձանց եւ հայտնել` օրինակ, ինչ անի, ոնց անի: Քանի որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հայտարարել էր, թե դատական համակարգի վրա ճնշում կա, այն էլ` բիրտ, հարցրել էինք` իրեն ճնշե՞լ են, եթե ոչ, ինչպե՞ս կբացատրի գործընկերոջ հայտարարությունը:

Դատավորի պատասխանները կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս