Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին Ստեփանակերտում
մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր
միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է ծառայության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի, գալիք
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել նրանց քաջառողջություն ու մեծագույն
հաջողություններ:
Երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել ծառայության ընթացքում բարձր արդյունքներ
գրանցած մի խումբ աշխատակիցների:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության
ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ
անձինք: