
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսը»2:0 հաշվով հաղթելով «Բոլոնիային» ռեկորդ է սահմանել մրցաշարում։
Football Italia-ն հայտնում է, որ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 12-րդ անգամ անընդմեջ է դուրս գալիս Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակիչի ուղեգիրը «Յուվենտուսը» կվիճարկի «Ատալանտա» – «Կալյարի» զույգի հաղթողի հետ: