Նոր Մոսկվայում թալանել են գործարար, էլիտար քոթեջային թաղամասեր կառուցող Սերգեյ Ղազարյանի տունը՝ հայտնում է РЕН ТВ-ն։
Գողերը եկել են անտառի կողմից եւ ներս են մտել` հանելով լուսամուտը։
Հանցագործները տարել են երկու չհրկիզվող պահարան՝ թանկարժեք իրերով, և 1,5 մլն դոլար։
Ղազարյանն այժմ Դուբայում է։