ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համացանցի իր էջում։
«Այսպես, 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլար՝ 2017 թվականի 50.9 մլն դոլարի դիմաց։
Սա էլ այդ նույն ցուցանիշի դինամիկան է 2017-2018թթ. ընթացքում՝ ըստ եռամսյակների։
2017, I, 68 մլն դոլար
2017, II՝ 29.1 մլն դոլար
2017, III՝ 50.9 մլն դոլար
2017, IV՝ 101.8 մլն դոլար
2018, I՝ 94.2 մլն դոլար
2018, II՝ 8.9 մլն դոլար
2018, III՝ 75.5 մլն դոլար
Ի դեպ, սա այն նույն ցուցանիշն է, որի՝ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով ու անդադար խոսում էին մեր ընդդիմախոսները»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։