Պետական համակարգում սպասվում է աշխատավարձերի բարձրացում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Դրա նպատակն է, որպեսզի նաև մասնավոր հատվածից կարողանանք բարձրակարգ կադրեր հրավիրել պետական հատված, քանի որ մասնավոր հատվածում աշխատավարձերը տասնապատիկ բարձր են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Աղաջանյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե քանի տոկոսով կլինեն աշխատավարձերի բարձրացումները: