Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետի տեղակալներ Հրաչյա Սարգսյանի և Սերգեյ Հարությունյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել 2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների, ինչպես նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: