Լուսանկարն արվել է Լոռու մարզում
«Ճագառի ճուտեր» գրությունը փոքր-ինչ տարակուսանք է առաջացնում. ո՛չ «ճագառ» բառն է ճիշտ գրված, ո՛չ էլ «ճուտեր»-ը՝ ճիշտ օգտագործված:
ՀԱՐՑ. Անչափահասին կենսաթոշակ նշանակելու համար ո՞վ կարող է վերջինիս փոխարեն դիմել կենսաթոշակ նշանակող մարմին:
Ալինա Ֆեռոյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ֆեռոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչեւ 14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը, խնամակալը, կամ հոգաբարձուն): Եթե անչափահաս, անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը: 14 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու եւ լրացուցիչ փաuտաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային oրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները եւ որոշումը բողոքարկելու կարգը:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է հաշվարկվում բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի ամսական չափը:
Ստեփան Հարությունյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարությունյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ, համաձայն «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի, ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 2000-պատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար ելակետային տվյալ է համարվում ավտոմեքենայի բեռնատարողությունը` արտահայտված տոննաներով, իսկ ուղղիչ գործակիցները կապված են գոտիականության հետ:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բեռնատար ավտոմեքենաներով միջմարզային, միջպետական բեռնափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար սահմանված գործակիցներից առավելագույնը: