«Դռան շխկոցը» լսելու սպասումով. «Փյունիկն» ընդդեմ «Գայլերի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կկայանա Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) – «Փյունիկ» պատասխան հանդիպումը: Հայկական ակումբը առաջին խաղում պարտվելով 0:4 հաշվով, այն էլ տանը այս խաղում պետք է փորձի որքան հնարավոր է լավ հանդես գալ եւ ապացուցել, որ արժանի մրցակից էր անգլիական զորեղ թիմին:

Այսօր խաղադաշտ կվերադառնա նաեւ «Փյունիկի» առաջատար Էրիկ Վարդանյանը, ով որակազրկված էր եւ չմասնակցեց թիմերի միջեւ կայացած առաջին խաղին: Հուսանք, որ հայկական ակումբը կկարողանա անակնկալի բերել ողջ Անգլիան եւ դրսում լավ արդյունք գրանցել «Գայլերի» հետ:

Հավելենք, որ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս