Ծառերը հատվել էին անտառապետի գիտությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նոյեմբերյանի անտառտնտեսության», «Զիկատար» անտառպետության 2-րդ պահաբաժնից «Ղամշու Թալա» սարամասի ժամանակավոր կացարանների մոտակայքում, հայտնաբերել են արմատախիլ արված, կոճղարմատից հատված, առանց անտառտնտեսության համապատասխան կնիքի, 33 և 36 սմ տրամագծով 2 հաճարենի: Նույն օրը, ժամը 19.30-ին, ոստիկանություն բերման են ենթարկվել 41-ամյա մի տղամարդու և 33-ամյա անտառապահին։ Վերջինս հայտնել է, որ նշված ծառերն ապօրինի հատվել են իր գիտությամբ։

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս