ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ժամանակ սպանված Յուրի Բախշյանի այրին՝ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, իրեն տեղեկացրել է, որ Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները ցանկանում են հանդիպել իր հետ:
«Քիչ առաջ հարգարժան Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության բոլոր զոհերի հարազատները ցանկանում են հանդիպել ինձ հետ: Պայմանավորվեցինք հաջորդ շաբաթ հանդիպել փակ ձևաչափով»,- նշել է Բաբաջանյանը: