«Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ին, ժամը 07:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի թիվ 38 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին, մարվել՝ 08:00-ին:

Ամբողջությամբ այրվել է «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան:




Լրահոս