Քոչարյանի գործով նոր դատավորին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի՞. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Գործը մակագրվել էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։ Առաջին դատական նիստը տեղի կունենա երկուշաբթի՝ դեկտեմբերի 16-ին:

Սակայն, «Փաստ» թերթի ստացած տեղեկություններով, չի բացառվում, որ Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն նոր դատավորին:

Բանն այն է, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, դատավորի եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը, ընդգծված հակաքոչարյանական է:

Դրա մասին են վկայում նաև նրա ֆեյսբուքյան տարբեր գրառումները:

Մյուս կողմից՝ Դավիթ Աբգարյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ընկերն է, որը նույնպես հայտնի է Քոչարյանի ու նրա կալանավորման գործի հանդեպ կանխակալ վերաբերմունքով:

Ի դեպ, հավելենք, որ Լուսինե Աբգարյանի, որպես դատավոր, կարիերան առանձնապես հարուստ չէ՝ ընդամենը 5 տարի:

2014 թվականին նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ արդեն իշխանափոխությունից հետո՝ 2018թ. հոկտեմբերի 24-ին, միանգամից նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս